ՏՄՊՊՀ-ն այս տարի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ երկու անգամ տուգանք է կիրառել՝ 32 414 000 դրամ ընդհանուր գումարի չափով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» -ի կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաև հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես` ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար  16 207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:

Նշված որոշումները հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը՝
http://www.competition.am/upl…/resources/Vo95_09_08_2019.pdf,
http://www.competition.am/up…/resources/Vo143_22_10_2019.pdf, ինչպես նաև այդ մասին հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

2019 թվականին «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար դարձյալ տուգանք էր կիրառել՝

http://www.competition.am/up…/resources/Vo107_06_09_2019.pdf:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել