Հատուկ քննչական ծառայությանը պետը այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի տված վերջին հարցազրույցում «Սորոսի» գրասենյակի մասին հայտարարության մեջ հանցագործության մասին հաղորդում չի նկատել։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ «Սորոսի» գրասենյակը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։
«Դիմեք պարոն Վանեցյանին, նա, կարծում եմ, կմեկնաբանի։ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելը իմ իրավասությունների մեջ չի մտնում։ Ես նախաքննական մարմնի ղեկավար եմ։ Ինձ հարցեր տվեք մեր վարույթում գտնվող քրեական գործերի վերաբերյալ»,-նշեց Սասուն Խաչատրյանը։