Երևանի քաղաքապետարանում այսօր՝ նոյեմբերի 26-ի, տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը:
Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ քաղաքապետի արձակուրդում գտնվելու ժամանակ նրա լիազորությունները կատարել է և իրավական ակտեր ստորագրել է օրենքով չնախատեսված անձը:
Քաղաքապետի իրավական հարցերով խորհրդականը, ի պատասխան Դավիթ Խաժակյանի ելույթին նշեց, որ օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել և բնականաբար քաղաքապետարանը չի կարող մնալ անկառավարելիության վիճակում. «Հիմք է ընդունվել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա քաղաքապետը հանձնարարել է իր տեղակալ Հրաչյա Սարգսյանին անհետաձգելի դեպքերում նշանակել փոխարինող Հայկ Սարգսյանին»:
Մանրամասները՝ տեսանյութում