Իմ համակարգիչը և դրանում պարունակող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները շարունակում են մնալ իմ տիրապետության տակ․ Հովհաննես Չամսարյան

Իմ համակարգիչը և դրանում պարունակող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները շարունակում են մնալ իմ տիրապետության տակ: Այս մասին հայտում է փաստաբան Հովհաննես Չամսարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին և բոլոր նրանց, «ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին այդ ապօրինությունը կանխելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգավումը:

Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝

– Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

– Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել