Կսահմանվի հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս աշխատավարձ հաշվարկելու կարգը 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփխոություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ կհստակեցվի հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվող ժամանակահատվածները:

Կենսաթոշակ նշանակելու պահին դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը 01.07.2014թ. դրությամբ չի ունեցել 20 տարվա մասնագիտական ստաժ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը մինչև խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները սահմանված կարգով վերահաշվարկելու կարգը:

Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձ հաշվարկելու կարգը:

Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը կորոշվի հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար կսահմանվի`

1)   հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2)  պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72.

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25,

3)  հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության  առաջին դասի ավագ խորհրդական, Հարկային ծառայության գնդապետ` 28%,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հարկային ծառայության փոխգնդապետ` 24%,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հարկային ծառայության մայոր` 20%,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հարկային ծառայության կապիտան` 16%,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13%,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հարկային ծառայության լեյտենանտ` 10%,

4)  մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32%,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29%,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26%,

դ. մաքսային ծառայության մայոր ` 23%,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16%,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15%,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13%,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել