Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին N 1672-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգով կկանոնակարգվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում հասարակական միավորումներից ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ ոստիկանության կողմից զանգվածային լրատվամիջոցներով կտարածվի հայտարարություն: Հասարակական միավորումներից ստացված թեկնածությունները կքննարկվեն ոստիկանությունում և հաստատվում ոստիկանության պետի հրամանով: Հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը կսահմանվի ոստիկանության պետինորմատիվ հրամանով:
Հանձնաժողովը քննության կառնի ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը` մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը: Այդ նպատակով ոստիկանության լիազոր ստորաբաժանումը կնախապատրաստի համապատասխան տեղեկանք հանձնաժողովի անդամների համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: