Դեղի գործունեությունը կասեցվել է․ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում ՀՀ առողջապահության նախարարի 3426-Ա հրամանով կասեցվել է Իտալիայի «Մեդիոլանում Ֆարմասյուտիսի Ս.պ.ա., Վիա Սան Ջիուսեպե Կոտոլենգո, 150-20143 Միլան(ՄԻ)՝ բաց թողնման հսկող, Դոպել Ֆարմասյուտիսի Ս.ռ.լ., Վիա Վոլտուրնո, 48-Քուինտո Դե’ Ստամպի-20089 Ռոզանո Միլան, Իտալիա՝ դեղաձևի արտադրող, փաթեթավորող,Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա., Ասեստինվեգ 117/7, Բ-1740 Տերնատ, (Բելգիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոֆլօքս, ռուֆլօքսացին (ռուֆլօքսացինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1×2/), (6/1×6/), բլիստերում» դեղի գրանցումը՝ հիմք ընդունելով դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից ներկայացված 5.11.2019 թվականի գրությունը, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 14249 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի գրանցման հավաստագրի իրավատերը չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները կամ չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է նաև, որ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 23 հոդվածի 2-րդ մասով արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը:

Սույն մասում նշված արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Շրջանառության դադարեցման և հետկանչի ծախսերը կրում է գրանցման հավաստագրի իրավատերը կամ մատակարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել