Այս պահին քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը․ փաստաբանը ահազանգում է

Այս պահին քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է փաստաբան Շուշան Թադևոսյանը։

«Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնամխելի է օրենքով: Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը»,-նշել է նա:

Գրառմանը արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը և նշել, որ այս պահին պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչն առգրավելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել