Շարունակվում են Երևան քաղաքում թափառող շների հաշվառման, ստերջացման և պատվաստման աշխատանքները:
«Եթե բակային տարածքներում և փողոցներում նկատում եք դեռ չստերջացված` առանց ականջներին դեղին գույնի տարբերանշանի թափառող շներ խնդրում ենք զանգահարել»,-այս մասին հայտնում են «Թափառող կենդանիների կենտրոն» ՀՈԱԿ-ից։
Թեժ գիծ` 011-514-539:
Հիշեցնենք, որ թափառող շները ստերջացվում, պատվաստվում, համարակալվում և վերադարձվում են տարածք: