Արմեն Սարգսյանը ջութակահար Սուրեն Հախնազարյանին վաստակավոր արտիստի կոչում է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել, որով ջութակահար Սուրեն Հախնազարյանին  շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել