Ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով․ Նիկոլ Փաշինյանը հայտնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.

1. Երևան
– Այվազովսկու 4/2
– Արտաշատյան խճուղի 5/1

Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի
– Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
– Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5.Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Ուշադրություն – Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել