Դավիթ Տոնոյանը Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 22-ին հրաման է ստորագրել, որով ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի ավագ սպայի պաշտոնին նշանակված մայոր Արմինե Լևոնի Հովհաննիսյանին «փոխգնդապետ» հերթական սպայական զինվորական կոչում է շնորհել:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում  է պաշտպանության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել