Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: