Կսահմանվի զորահավաքային նախապատրաստության վիճակագրական տվյալները ներկայացնելու գործընթացը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկյանելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:

Նախատեսվում է որոշման նախագծի համաձայն սահմանել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացնելու գործընթացը:

Նախարարներին, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմիններին` զորահավաքային նախապատրաստության վիճակը գնահատելու, կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման ընթացքը վերահսկելու և աշխատանքների իրականացման գործընթացն օպերատիվորեն գնահատելու նպատակով կստեղծվի զորահավաքային նախապատրաստության մասին տվյալների հաշվառման համակարգ (վարչական ռեգիստր) և երկամսյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ կներկայացնեն իրենց ոլորտի մասին վիճակագրական տվյալները (զորահավաքային ցուցանիշները):

Կառաջարկվի վիճակագրական կոմիտեին մինչև 2020 հունվարի 15-ը` նախարարությունների, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինների կողմից իրենց ոլորտի մասին ներկայացված վիճակագրական տվյալների (զորահավաքային ցուցանիշների) հիման վրա մշակել դրանց մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը` այդ աշխատանքներում ընդգրկելով Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուծարվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ կառավարության կառուցվածքում և օրենսդրական դաշտում տեղի են ունեցել էական փոփոխություններ, անհրաժեշտություն է զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ներկայացումը կանոնակարգելը:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել