Սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի հիփոթեքային վարկի արտոնյալ պայմաններ. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Սոցիալապես անապահով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին կտրամադրվի`

1) հիփոթեքային վարկի արտոնյալ պայմաններ`

ա. հիփոթեքային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում.

բ. հիփոթեքային վարկի ամբողջական կամ մասնակի սպասարկում.

2) բնակարանի գնման վկայագիր:

Նախագծով առաջարկվում է նաև, որ ՀՀ կառավարությունը կարող է սահամնել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական աղքատամետ կիրառական քաղաքականությանը: Այս մոտեցմանը օգնում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որը այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս:

Օրենքով սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:

Նախագծի հրիմնավորման մեջ նշվում է որ ներկայացվող նախագծով կստեղծվեն հիմքեր սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար համարժեք և բազմազան սոցիալական ծառայությունների տրմադրման հնարավորություն, կմեծացվի համակարգի գործառնության ծախսարդյունավետությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել