Ապահովագրական ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ իրավական ակտերի պահանջների խախտման համար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ` ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար:

Ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև նախազգուշացում՝ ապագայում նման խախտումներ չկրկնելու հանձնարարականներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել