Կոտայքի մարզպետը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը

Կոտայքի մարզի Աբովյան համանքի ղեկավարը 2019թ. մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոտայքի մարզպետի 2019թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Այս մասին տեղեկացնում են  Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը բավարարվել էր: ՀՀ Կոտայքի մարզպետը 2019թ. նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից, և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել