Պետական հավաստագրերի միջոցով տրամադրվելու են 81 անուն աջակցող միջոցներ, նախորդ 3 անուն աջակցող միջոցների փոխարեն․կառավարություն

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ՝ կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես, շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ հավաստագիր տրամադրող մարմին:

Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ շահառուի համար ավելի նպատակահարմար է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրող իրենց տարածքային մարմիններին, որտեղ ստանում են նաև խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:   Խնդիրներ են առաջացել նաև որոշմամբ սահմանված լսողական սարքի անհրաժեշտության մասին տեղեկանքի կիրառման արդյունքում: Փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (ՍԱՏԳ): Հստակեցվում են նաև որոշ աջակցող պարագաների տրամադրման հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով, որ պետական հավաստագրերի միջոցով տրամադրվելու են 81 անուն աջակցող միջոցներ, նախորդ 3 անուն աջակցող միջոցների փոխարեն, որակավորման համար դիմող կազմակերպությունների դիմումները կտրուկ ավելացել են: Դրանով պայմանավոված՝ աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների որակավորման համար ներկայացրած փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրության, որակավորման ամբողջական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով երկարացվում են որակավորման ընթացակարգի և պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ ժամկետները:  Հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները՝ նախատեսվում է նաև 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը սահմանել 2 տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել