Կառավարության այսօր՝ նոյեմբերի 21-ին, որոշեց հավանություն տալ համաձայնագրի ստորագրմանը ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները միմյանց պետությունների տարածքում մինչև 30 ժամկետում գտնվելու դեպքում ազատվում են գրանցվելու, հաշվառվելու պարտավորություններից, իսկ 30 օրից ավել գտնվելու դեպքում՝ պարտավոր կլինեն հաշվառման կանգնել մուտքի պետության իրավասու մարմիններում:
Մանրամասները՝ տեսանյութում