Կառավարությունը այսօր ՝ նոյեմբերի 21-ին, կքննարկի «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումններ կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ համաձայն բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար գրանցում չի պահանջվի:
Ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվի նաև ֆիզիկական անձանց անունով ներմուծվող դեղերի համար:
Օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաև փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրուներով մեկ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվի: