Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ Արման Սարգսյանի հրամաններով

Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը կադրային փոփոխություններ է կատարել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ոստիկանությունից։

Արման Սարգսյանի հրամանով՝ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ։ Մինչ նա զբաղեցնում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել