Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել էին հենց դեպքի վայրում։
Երևանի բնակիչներ 20 ու 26-ամյա երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն այրված հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ՝ ծալովի դանակ, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
«Թել Սելլ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ընդունվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Տեսանյութը՝ ոստիկանության