ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 20-ին կայանալիք նիստի ընթացքում կքննարկի նախագիծ «Վեոլիա ջուր» ՓԱԿ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 28-ի №434Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
ՀԾԿՀ կսահմանի ընկերության կողմից`
1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127,5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22,5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 27,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 30,0 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 36,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15,0 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9,1925 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11,031 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: