«Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին»․ Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ հրապարակման վերաբերյալ

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին» վերտառությամբ հրապարակված հոդվածի առնչությամբ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհելու և այն Եվրոպական համալսարանի սեփականությունը դարձնելու դեպքի առթիվ քրեական գործ չի քննվում:

«Հետևաբար թերթի հրապարակումն այդ մասին իրականությանը չի համապատասխանում:

«Ժամանակ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել