Հայաստանը և Կատարը վերացնում են երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան՝ վիզաները չեղարկվում են առհասարակ:
Պաշտոնական այցով Կատարում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա և Կատարի էմիրի միջև հանդիպման ժամանակ կստորագրվի վիզաներից հրաժարվելու մասին համաձայնագիրը։
«Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները։
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։Հայաստանի նախագահին ներկայացվել են Կատարի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու կառուցվածքը, իրականացվող ծրագրերը։Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Վերջինս նախագահ Սարգսյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի բացմանը մասնակցելու համար։