Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի քանի մարզիկների 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին:

Նախագծով նախատեսվում է, հունա-հռոմեական ըմբշամարտիկներ Ռոբերտ Կարապետյանին, Գառնիկ Հովհաննիսյանին, Սամվել Գրիգորյանին, ազատ ոճի ըմբշամարտիկ Վրեժ Գևորգյանին, ուշուիստներ Վաչագան  Սողոյանին, Արսեն Բաղրյանին, Վարդան Աբրահամյանին և ծանրամարտիկ Յաշա Մինասյանին տրամադրել տարկետում  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել