20-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով հարվածել է 18-ամյա տղային. ոստիկանություն

Նոյեմբերի 17-ին, ժամը 14.28-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող արյունահոսող վերք՝ միջկողային անոթների և թոքի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գալշոյան փողոցի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ:

Այս մասին տեղեկացնում  են ոստիկանությունից:

Ժամը 14.40-ին ստացվել է նոր հաղորդում, որ «կոնքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զավարյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, թե Քաջազնունու փողոցում ընկել է ձողի վրա: Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի ծառայողները համատեղ պարզել են, որ ժամը 14-ին նշված վայրում 20-21 տարեկան երկու երիտասարդ վիճաբանել են գրեթե տարեկից երեք հոգու հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, այդ ընթացքում էլ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով երկու հոգու հարվածել և վնասվածքներն է պատճառել Ռոստոմի փողոցի բնակիչ, 20-ամյա տղան:

Ժամը 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել:Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել