49-ամյա տղամարդը որսորդական հրացանով պատահական կրակել է ինքն իրեն. ոստիկանություն

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.15-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ուսահոդի հրազենային վերք, բազուկոսկրի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մարց գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Տարոնի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, թե իրենց գյուղի «Դոլի-Բաբ» կոչվող հանդամասում իր անվամբ գրանցված որսորդական ողորկափող հրացանով կովերի հետևից գնալու ժամանակ անզգուշության հետևանքով սայթաքել և ընկել է, հրացանը կրակվել է և վնասել իրեն:

Նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են Թումանյանի բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել