«Փյունիկ-1-02» թիմի մարզիչը որակազրկվել է մրցավարի օգնականին հայհոյելու համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ընթացքում  որոշում է կայացվել  «Փյունիկ-1-02» թիմի մարզիչ Գոռ Աթաբեկյանին որակազրկել 3 խաղով, Փյունիկ Ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպություն ակումբին տուգանել 50 հազար դրամով:

Նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել «Լոկոմոտիվ-02»-«Փյունիկ-1-02» խաղի խաղավարտի սուլիչից հետո մրցավարի 2-րդ օգնականի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել