Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում առևտրական կցորդի պաշտոնից։
Որոշման մեջ մասնավորապես նշվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`
Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից։