Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ընթացքում որոշում է կայացվել «Փյունիկ-1-02» թիմի ֆուտբոլիստ Նորայր Ղազարյանին որակազրկել 3 խաղով, իսկ Փյունիկ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության ակումբին տուգանել 20 հազար դրամով:
Նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել նոյեմբերի 11-ին «Լոկոմոտիվ-02»-«Փյունիկ-1-02» խաղի խաղավարտի սուլիչից հետո մրցավարի պարանոցին ջրի շշով հարվածելու համար: