ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել ուսանողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:

Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին:

Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել