Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան կնշանակվի։
Արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և միջոցների հավաքագրմանը՝ մեզ հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ առաջնահերթությունը պետք է տալ երեխաներին:
Արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 18-ին, ժամը՝ 10:45-12:00-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Պետրոս Ադամյանի 14):