Ազգային ժողովի պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարել:
Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի հարկից արտոնություններ տրամադրել օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողներին, սակայն 6 ամսվա ընթացքում ոչ պակաս, քան 28 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում։ Ընդ որում, եթե առաջնագրում մարտական հերթապահությունն իրականացվել է 6 ամսից ավելի, սակայն 1 տարուց պակաս ժամկետով, ապա արտոնությունները կկիրառվեն միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացված ամիսների մասով:
Արտոնությունները կկիրառվեն նաև առնվազն 9 տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ:
Արտոնություններ կտրամադրվեն նաև փոխադրամիջոցների գույքահարկի օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ, սակայն 6 ամսվա ընթացքում ոչ պակաս, քան 28 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում։ Ընդ որում, եթե առաջնագրում մարտական հերթապահությունն իրականացվել է 6 ամսից ավելի, սակայն 1 տարուց պակաս ժամկետով, ապա արտոնությունները կկիրառվեն միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացված ամիսների մասով: Արտոնությունները կկիրառվեն նաև առնվազն 9 տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ։