Առանց մեղքի վնաս պատճառելը

Արարքը համարվում է առանց մեղքի կատարված, եթե անձը չի գիտակցել և տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը կամ չի նախատեսել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և տվյալ իրադրությունում պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դրանք:

 

Արարքը համարվում է առանց մեղքի կատարված նաև այն դեպքում, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել դրանց առաջացումը, բայց ծայրահեղ պայմաններին կամ նյարդահոգեկան ծանրաբեռնվածությանն իր հոգեֆիզիոլոգիական հատկությունների անհամապատասխանության հետևանքով չէր կարող կանխել դրանց առաջացումը:

 

Նշենք, որ անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:

 

Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել