Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։
Ծրագրի շրջանակներում, Երևանում և Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում թվով 26 փոքր և միջին ձեռնարկություններ
- Ընդունել են Բիզնեսում բարեվարքության վերաբերյալ հայտարարություն,
- Ընդունել են հակակոռուպցիոն քաղաքականություն՝ ստանձնելով հանձնառություն՝ իրականացնելու գործողություններ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի այլ բաղադրիչների մասով:
Բիզնեսում բարեվարքության վերաբերյալ հայտարարության տեքստին և ներդրման անհրաժեշտությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bizprotect.am/am/news/show/226
Հակակոռուպցիոն քաղաքականությունը ներառում է այնպիսի թեմաներով կարգավորումներ, ինչպիսիք են արգելված վարքագիծը, ներկայացուցչական ծախսերը, բարեգործությունը, հովանավորությունը, քաղաքական ֆինանսավորումը, շահերի բախումը, երրորդ կողմերի ստուգումը (due diligence), փաստաթղթավորումը և հաշվետվությունների ներկայացումը, հաղորդակցումը և վերապատրաստման դասընթացները, ազդարարումը, ներքին հետաքննությունը, պատասխանատվությունը և խրախուսումը:
Հակակոռուպցիոն քաղաքականությունըբաղկացած է նաև 2 լրացուցիչ Հավելվածներից:
Հավելված 1-ը նախատեսում է «կարմիր դրոշակների» հայեցակարգը, որոնք իրենցից ներկայացնում են կազմակերպությունների համար զգուշացումներ՝ վերանայել բիզնես գործունեությունը և իրականացնել ռիսկերի գնահատման գործընթաց: Կարմիր դրոշակների վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ https://bizprotect.am/en/news/show/228:
Հավելված 2-ը տրամադրում է նաև շահերի բախման բացակայության վերաբերյալ հավաստագիր:
Ընկերությունների ցանկը հետևյալն է՝
Շիրակի մարզ
- «Մագնոն» ԲԲԸ, որը զբաղվում է մետաղական իրերի արտադրությամբ,
- «Մարինա Բազայեվա» ԱՁ, որը հյուրատուն է,
- «Արամ Աբգարյան» ԱՁ, որը զբաղվում է անասնաբուծությամբ,
- «Մարիամ Ատորակալյան» ԱՁ, որը զբաղվում է սննդի արտադրությամբ:
Սյունիքի մարզ
- «Զանգեզուր Պրո» ՍՊԸ, որը զբաղվում է ՏՏ գործունեությամբ,
- «Դարիստ Գրուփ» ՍՊԸ, որը հյուրանոցային համալիր է,
- «Մհեր Բադալյան» ԱՁ, որը մատուցում է իրավաբանական ծառայություններ,
- «Նոր ժպիտ» ՍՊԸ, որը գործում է առողջության ոլորտում,
- «Լի Դենտ» ՍՊԸ, որը գործում է առողջության ոլորտում:
Լոռու մարզ
- «Ռուզաննա Դանիելյան» ԱՁ, որը գործում է հագուստի արտադրության ոլորտում,
- «Յունոնա Մարտիրոսյան» ԱՁ, որը գործում է սննդի մատակարարման ոլորտում,
- «Ափրիկոտ» ՍՊԸ, որը սոցիալական ձեռնարկատիրություն է,
- «Լուսինե Բարաթյան» ԱՁ, որը գործում է սննդի մատակարարման և արտադրության ոլորտում,
- «Ջեռուցող» ՍՊԸ, որը գործում է ջեռուցման սարքերի արտադրության ոլորտում,
Գեղարքունիքի մարզ
- «Երկնային մանանա» ՍՊԸ, որն իրականացնում է հրուշակեղենի արտադրություն,
- «Բոհեմ» ստուդիո թիհաուս, որը թեյարան է,
- «ՆՈՒԿ» ՍՊԸ, որը թեյարան է,
- «Աստղավարդ» ՍՊԸ, որը գործում է արտադրության ոլորտում,
- «Սարերի Բարիք» ՍՊԸ, որը սոցիալական ձեռնարկատիրություն է,
- «Մելկար» ՍՊԸ, որը գործում է կադաստրային քարտեզագրման ոլորտում:
Երևան
- «Սայբեր Գեյթս» ՍՊԸ, որը գործում է ՏՏ ոլորտում,
- «Արմլեդ» ՍՊԸ, որն առևտրի կենտրոն է,
- «Բեսթ Քոնթրակտ» ՍՊԸ, որը գործում է իրավաբանության ոլորտում,
- «Արմ Վայն» ՍՊԸ, որը ժամանցի վայր է,
- «ԲԻթլիսմեն» ՍՊԸ, որը զբաղվում է էլեկտրասարքավորումների տեղադրմամբ,
- «ՄԻԼԼ» ՍՊԸ, որը մատուցում է բիզնես խորհրդատվական ծառայություններ: