Մայրը փորձե՞լ է ավարտին հասցրել որդու կիսատ թողած գործը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Նարինե Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 5-ին ժամը 13:30-ի սահմաններում գնացել է Գյումրու Գյուլբենկյանի թիվ 1 վիրաբուժական հիվանդանոցի թիվ 36 հիվանդասենյակ, որտեղ բուժվել է որդու կողմից դանակահարված Արթուր Ս.-ը և վերջինիս նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ տալով հարկադրել է սուտ ցուցումունք տալ՝ իբր Արթուր Ս.-ը դանակահարող անձին չի ճանաչում: Փորձել է ձեռքի պայուսակով հարվածել մահճակալին պարկած, բուժման մեջ գտնվող Արթուր Ս.-ի, որը կանխվել է նույն հիվանդասենյակում ստացիոնար բուժման մեջ գտնվող Հրաչ Գ.-ի կողմից:

 

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության դատարան Մ.Սալոյանի կողմից:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել