Գործարկվել է Շենգավիթ վարչական շրջանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն միասնական ընդունարանը, որտեղ ներառված են․
1․ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինը
2․ Սոցիալական աջակցության տարածքային բաժինը
3․ Զբաղվածության տարածքային կենտրոնը
4․ Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը:
Վարչական շրջանի ղեկավարն այս առիթով շրջայց է կատարել, ծանոթացել շենքային պայմաններին և աշխատանքների ընթացքին։
Շահառուների համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները սպասարկումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Քաղաքացիների սպասարկումը կատարվում է «մեկ պատուհան»-ի սկզբունքով: Այս համակարգի նպատակն է սոցիալական ծառայություններն ավելի մատչելի և հասցեական դարձնել և որակապես բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները:
Հասցե՝ Մանանդյան փողոց թիվ 2/1շենք
Հեռ․՝ 060 65 40 99 /ներքին համար 395/։