Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հրապարակել է Երևանի բակերից մեկում տեղակայված նստարանների նկարը, և նշել, որ նախորդ իշխանությունների օրոք տեղադրված նստարանները չեն վերանորոգվում։
«Փաստորեն, այն նստարանը, որը տեղադրված է նախկին իշխանությունների ժամանակ պետք է ջարդվի ու մնա ջարդված, չվերանորոգեն, բերեն նորը տեղադրեն՝ թե բա մենք լավն ենք։ Դե բյուջեն հո կարևոր հոդվածների վրա չենք բաշխելու։
Ի դեպ, տեսնես պրն. Փաշինյանը տեղյա՞կ է, որ նստարանները ձեռք են բերվում նույն գնով, ինչ Տարոն Մարգարյանի իշխանության ժամանակ՝ շուրջ 160.000 դրամ։
Պրն. Փաշինյան, ես մոլորության մեջ խարխափում եմ, խնդրում եմ օգնեք։ Ձեր մատնանշած մեղադրանքներն առ այն, որ Տարոն Մարգարյանի «կապը» նստարանների հետ կոռումպացված էր, սին էին, թե՞ ներկա իշխանությունները ևս այդ «կապի» մեջ են…»,-նշել է ավագանու անդամը։