ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսներն միացել են ուսանողների՝ հայտարարել են մեկօրյա դասադուլ (նոյեմբերի 13-ին), որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան։ Այս մասին վերջիններս հայտնել են լրագրողների հետ զրույցում։
Վերոնշյալ ֆակուլտետների դասախոսական կազմը դեկանների գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն:
ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: