Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր՝ նոյեմբերի 13-ին, հարցեր ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին:
««Էյ-Ի-Ջի» ընկերությունը, որը զբաղվում է գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկաման ծառայություններ մատուցելով, գիտեք ում է դա պատկանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Դա մի ֆիկտիվ կազմակերպություն է, որը տարեկան երկու անգամ մեր ամբողջ ազգաբնակչությունից փող է հավաքում առանց համապատասխան և բարեխիղճ ծառայություն մատուցելու: Սա շատ կարևոր է, որպեսզի նախարարությունը դիտարկի առհասարակ այս ծառայությունները պետությանը վերապահելու հարցը»- նշեց Արման Բաբաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում