Ազգային ժողովnն այսօր՝ նոյեմբերի 13-ին, 95 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագիծը, համաձայն որի առաջարկվում է՝ պարտավորեցնել բոլոր համայնքների ղեկավարներին (քաղաքապետեր, գյուղապետեր) ներկայացնել հայտարարագիր։
«Գործող կարգավորման համաձայն` հայտարարագիր ներկայացնող համայնքապետերի թիվը սահմանափակված է համայնքի բնակչի թվով, և այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակչությունը չի գերազանցում 15 հազարը, հայտարարագիր չեն ներկայացնում:
Սա կարևոր գործիք կհանդիսանա կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի որ տարիներ շարունակ, բազմաթիվ քաղաքապետերի և գյուղապետերի գործունեություն դուրս է մնացել հանրային վերահսկողությունից»: