Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի

Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 100 պատգամավոր:

Նշենք, որ ջրի ազգային խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին էր, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ էր ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ: Խորհրդի լիազորությունները սահմանված էին ՀՀ ջրային օրենսգրքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել