Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ է տարել «Իրավունք և արդարադատություն» իշխող կուսակցությունը, որը ստացել է Սեյմում պատգամավորական տեղերի կեսը և կազմել է երկրի կառավարությունը։
Սեյմի առաջին նիստում երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է նախարարների հրաժարականի մասին:
Նշվում է, որ հրաժարականը տեխնիկական է, քանի որ կառավարության նոր կազմում զգալի փոփոխություններ չեն լինելու: Դեռևս նախքան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, իշխող կուսակցությունը որոշում էր կայացրել Մորավեցկիին թողնել վարչապետի պաշտոնում: