Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկության վերաբերյալ Իրավաբան․net-ի հարցին ի պատասխան նախարարությունից հայտնում են․ «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:
Նշենք նաև, որ Իրավաբան.net-ը կապ է հաստատել Աննա Վարդապետյանի հետ, սակայն նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8֊ին որոշում է ստորագրել, որով Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից՝ նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկով։