Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում էր նույնասեռական և սեռափոխված անձանց արգելել երեխա որդեգրել։ Քվեարկությամբ օրենքի նախագիծը օրակարգ չընդգրկվեց։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» անդամներին, որոնք արտերկրում են սովորել, ներկայացնեն որպես սատանայապաշտ, այլասերված և այլն։
«Պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, թե ով որտեղ ոնց է քվեարկել»,-նշեց պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստանի» կողմից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և Ալեն Սիմոնյանի ու մյուս իմքայլականների հայտարարությունների մասին ասաց․ «Բարգավաճ Հայաստանին» դասեր տալու իրավունք այս դահլիճում ոչ ոք չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում