Նախագահը պարգևատրել է այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին նոր հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախու-թյան և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարա-րական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ն Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ: Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է հրշեջ Սամվել Դևելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել