Ոստիկանները տնից 4 կգ մարիխուանա հայտնաբերեցին․ ոստիկանություն

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից հայտնաբերվեց մոտ 4 կգ մարխուանա թմրամիջոց և կանեփի 10 բույս:

Ըստ տանտիրոջ` հայտնաբերված մարիխուանան ինքն է ցանել և մշակել` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել