Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ հարկերի վերաբերյալ ու նշել․
«Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը։ Եկել է ժամանակը գիտակցելու, որ հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարեւոր ու կամային որոշումն է:
Մեր վճարած հարկերով`
- կառուցվում են մանկապարտեզներ ու ճանապարհներ
- կենսաթոշակ են ստանում տարեցները
- անվճար բուժում են ստանում երեխաները, թոշակառուները եւ կարիքավորները
- մեր երկրի յուրաքանչյուր մանուկ ունի անվճար ուսման իրավունք եւ հնարավորություն
- մեր վճարված հարկերը ուղղվում են մեր երկրի սահմանների պաշտպանությանը, մեր երկրի ներքին անվտանգությանը
- պատմամշակությանին ժառանգության պահպանմանը, գիտության եւ մշակույթի զարգացմանը»։
https://www.facebook.com/petekamutner/videos/2488225681453495/