Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը

Ավտոներկրողները փակել են դեպի Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մասնակիցներից Ապեր Հովհաննիսյանը:

Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները հրաժարվում են ավտոմեքենան մաքսազերծելու համար հասնել Գյումրի: Նրանք պահանջում են, որ փոխարենը մաքսազերծման գործողությունները կարատվեն Երևանում։

Նշենք, Գյումրու մաքսատանը մեծ հերթեր են առաջացել ավտոներկրողների կուտակման պատճառով: Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 15-ից կառուցման փուլում գտնվող մաքսատունն էլ հավանաբար կշահագործվի։ Նախատեսել ենք մեքենաների հոսքը երկփեղկել։ Անանյանը խոստացավ՝ 15-20 օրում հերթերի գոյացման պատճառները կվերացվեն։

https://www.facebook.com/100008344845722/videos/2504345819853555/UzpfSTEwMDAwODM0NDg0NTcyMjoyNTA0Mzg3Mzg5ODQ5Mzk4/?id=100008344845722

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել